Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանում մեկնարկեց Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի 9-րդ (ՆԳ) և Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումը (ԲՔՖ):
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, կարևորելով միջոցառման` Հայաստանում անցկացվելը, նշեց, որ հնարավոր չէ ապահովել կրթական համակարգի մրցունակությունն առանց փոփոխությունների:
«Անդամակցելով Բոլոնիային` Հայաստանը համագործակցային նոր հարթակ ձևավորեց: Եվրոպական կրթական համակարգը մեծ ներդրում է ունեցել կրթական բարեփոխումների համար»,- ասաց նախագահը:
Նա ՀՀ կրթական կարևոր ձեռքբերումներից մեկը համարեց 2012-ին Բոլոնիայի քարտուղարության ստանձնումը: «Բուհական համակարգում ունենք առաջընթաց արձանագրող միտումներ: Հայերն առանձնահատուկ ակնածանք ունեն կրթության նկատմամբ. միակ արժեքը, որը չեն կարողացել խլել հայերից, եղել են հենց գիտելիքն ու հոգևոր-մշակութային արժեքները: Պատահական չէ, որ Ցեղասպանության օրերին հայ մարդը հենց գրքեր է փրկել, այլապես մենք չէինք ունենա Մատենադարան»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նախագահը նշեց նաև, որ նման խոշոր միջացառում վերջերս տեղի ունեցավ Վատիկանում, երբ Գրիգոր Նարեկացին Տիեզերական սրբերի դասը համալրեց:
Սերժ Սարգսյանը նշեց, որ այս տարի Հայաստանի համար յուրահատուկ տարի է, քանի որ մենք հիշատակում ենք Ցեղասպանության 100-րդ տարելիցը. «Մենք ասում ենք` «Այլևես երբեք..», այլևս երբեք չի կարելի թույլ տալ նման հրեշավոր գործողությունների կյանքի կոչումը, և այս հարցում շատ մեծ է կրթության դերը»:
Երեք տարի առաջ Բուխարեստում Բոլոնիայի անդամները միաձայն քվեարկեցին, որ հաջորդ նիստն անցկացվի Հայաստանում: