Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բոլոնիայի նախագահական գագաթաժողովում քննարկվեցին նաև Երևանի կոմյունիկեի /համաձայնագիր/ դրույթները: Ի դեպ, վաղը վերջնականապես դրանք կամփոփվեն, և քվեարկության դրվելուց հետո կոմյունիկեն կընդունվի կամ ոչ:
Լեհաստանի պատվիրակության ներկայացուցիչը նշեց, որ գուցե սա մինչ այս եղած բոլոր կոմյունիկեներից ամենալավն է:
Կիպրոսի ներկայացուցիչն էլ, իր հերթին, ասաց, որ իրենք նույնպես համաձայն են հայկական կողմի կազմած կոմյունիկեի հետ: «Ամենակարևոր կետը, իմ կարծիքով, այն է, որ մենք պետք է ավելի ներառական դարձնենք բարձրագույն կրթությունը, ինչն էլ սահմանված է կոմյունիկեում»,- նշեց նա:
Բելգիայի ներկայացուցչի կարծիքով` Երևանի կոմյունիկեն ներկայացնում է իրենց բոլորի ընդհանուր տեսլականը կրթության ոլորտում: «Սակայն այս ամենը չպետք է մնա թղթի վրա: Բրյուսելում, օրինակ, մենք որակավորման հետ կապված նախագիծ ընդունեցինք, որը, սակայն, չգործեց, և ստիպված եղանք նոր նախագիծ մշակել: Կուզեի կոմյունիկեի մեջ մի կետ ավելացվեր` Եվրոպայում և աշխարհում պետք է մեծ ուշադրություն դարձնեն համագործակցության զարգացմանը, նորարարություններին և գիտահետազոտական աշխատանքներին»,- ասաց նա:
Բոլոնիայի գործընթացին անդամակցող երկրների պատվիրակությունների ներկայացուցիչները նշեցին, որ դժվար է ունենալ համաձայնագիր, որը 47 երկրների պահանջները կբավարարի, սակայն հայկական կողմն արել է ամեն ինչ` համաձայնագիրը ամբողջական և ընդունելի դարձնելու համար:
Կոմյունիկեի քննարկումը շարունակվում է. Բոլոնիայի գործընթացի անդամ երկրները բոլորն էլ դրական են արտահայտվում համաձայնագրում եղած ընդհանուր դրույթների մասին` դրանցում միայն ինչ-ինչ լրացումներ անելու առաջարկներ ներկայացնելով: