կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-07 21:17
Արցախ

ԼՂՀ ԿԸՀ-ն հրապարակել է խորհրդարանական ընտրությունների արձանագրությունը

ԼՂՀ  ԿԸՀ-ն հրապարակել է խորհրդարանական ընտրությունների  արձանագրությունը

ԼՂՀ կենտրոնական հանձնաժողովը, ղեկավարվելով ԼՂՀ ընտրական օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, 2015թ. մայիսի 6-ին կազմել է արձանագրություն` ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ. մայիսի 3-ի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության  արդյունքների վերաբերյալ:

 

Համաձայն արձանագրության, ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 102 042,  իսկ քվեարկության մասնակիցների թիվը` 72 296  կամ ընտրողների ընդհանուր թվի  70, 8  տոկոսը:

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը  103 699 է, մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը` 31 401, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 3380 (4,7 տոկոս):

 

Յուրաքանչյուր կուսակցության կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմում է՝       «Ազատ հայրենիք»   կուսակցություն ՝ 32632 (47,35%),   «Ազգային վերածնունդ» կուսակցություն՝ 3709 (5,38 %),  Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն՝ 13105 (19,01%),    Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն՝ 1136 (1,65%),   «Խաղաղություն և զարգացում» կուսակցություն՝ 591 (0,86 %), «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն՝ 12965 (18,81 %),  «Շարժում-88»  կուսակցություն՝ 4778 (6,93%):

 

 Անճշտությունների գումարային չափը 15 է:

 

Համաձայն ԼՂՀ ընտրական օրենսգրքի 123-րդ հոդվածի, ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ս.թ. մայիսի 3-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների ամփոփ արդյունքների հիման վրա համամասնական ընտրակարգով մանդատների բաշխման և Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին կընդունի համապատասխան որոշում ս.թ. մայիսի 10-ին: