կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-04 13:32
Արցախ

ԼՂՀ ԿԸՀ նախագահը ներկայացրեց ընտրությունների նախնական արդյունքները

ԼՂՀ ԿԸՀ նախագահը ներկայացրեց ընտրությունների նախնական արդյունքները

Yerkir.am-ի թղթակիցը Ստեփանակերտից տեղեկացնում է, որ քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը հայտնեց երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:

 

Այսպես` «Ազատ հայրենիք» կուսակցությունը ստացել է 32 632 ձայն կամ ընտրողների ձայների 47,35 տոկոսը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ 13 105 ձայն կամ 19,1 տոկոս, ՀՅԴ-ն՝ 12 965 ձայն կամ 18,81 տոկոս, «Շարժում 88»-ը՝ 4777 ձայն կամ 6,93 տոկոս, «Ազգային վերածնունդը»-ը՝ 3709 ձայն կամ 5,38 տոկոս:

 

Մեծամասնական ընտրակարգով ընտրվածների անունները ԿԸՀ-ն կհայտնի մի քանի ժամից: Իսկ մինչ այդ ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը նախնական ոչ պաշտոնական տվյալներ է հրապարակել: Այսպես`

1. Դավիթ Մելքումյան (Արցախի ժողովրդավարական կուսակցություն),

2. Արսեն Առստամյան (անկախ),

3. Արզիկ Մխիթարյան («Ազատ հայրենիք» կուսակցություն),

4. Վահրամ Բալայան («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն),

5. Վիտալի Բալասանյան («Շարժում-88» կուսակցություն),

6. Իվան Ավանեսյան («Ազատ հայրենիք» կուսակցություն),

7. Սերգեյ Հարությունյան («Ազատ հայրենիք» կուսակցություն),

8. Դավիթ Իշխանյան («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն),

9. Արթուր Թովմասյան («Ազատ հայրենիք» կուսակցություն),

10. Լեռնիկ Հովհաննիսյան («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն),

11. Արմո Ծատուրյան (Արցախի ժողովրդավարական կուսակցություն):