Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանն այսօր ամփոփեց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված` մինչ այս եղած միջոցառումները:
Նա նշեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչումը չի ավարտվում ապրիլի 24-ով. միջոցառումները շարունակվելու են մինչև տարեվերջ, ավելին` մինչև մյուս` 2016-ի ապրիլի 24-ը:
«Մեր առջև դրված խնդիրները լիարժեքորեն կատարել ենք, և միջոցառումները, որ տեղի ունեցան, ծառայել են այն հիմնական նպատակներին, որ դրել էինք մեր առջև` միջազգային մակարդակում Ցեղասպանության իրազեկման մակարդակի բարձրացումը, ինչպես նաև ցեղասպանությունների դատապարտումը` առհասարակ: Ամենակարևորն այն էր, որ այդ օրերին ազգային-հոգևոր միասնականություն կար, որի համար էլ ուզում եմ շնորհակալությւոն հայտնել բոլորին»,- ասաց Սարգսյանը` հավելելով, որ մեզ հաջողվել է Երևանը միջազգային լրատվության ուշադրության կենտրոնում պահել:
Նա առանձնացրեց Սրբադասման արարողությունը, System of a Down-ի, 24/04 նվագախմբի համերգները, ինչպես նաև ապրիլի 22-24-ը տեղի ունեցած համաժողովը: