կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-04 11:00
Տարածաշրջան

Ոչ ոք չի կարող մեր պատմությունն անպատվող ուսումնական ծրագիր ուսուցանել. Դավութօղլուն՝ Գերմանիային

Ոչ ոք չի կարող մեր պատմությունն անպատվող ուսումնական ծրագիր ուսուցանել. Դավութօղլուն՝ Գերմանիային

Գերմանիայի Դորտմունդ քաղաքում հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցած` Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Հայոց ցեղասպանության հարցով խիստ քննադատել է Գերմանիային և ընդդիմադիր կուսակցություններին. տեղեկացնում է Haberler-ը:

 

Դավութօղլուն ասել է. «Ձեր ներկայությամբ ևս մեկ անգամ կոչ եմ անում Գերմանիայի խորհրդարանին: Հարգելի Մերկելի հետ էլ այս հարցով հեռախոսազրույց ունեցանք: Եթե ինչ-որ մեկը փորձի մեզ պատմության դաս տալ, մենք էլ կասենք, որ Անատոլիայի ժողովուրդների, ընդ որում` հայերի հետ մենք հազար տարի միասին ենք ապրել: Մենք գիտենք՝ նրանց հետ ինչպես խոսել, ինչպես խոսել պատմության մասին: Դուք՝ որպես երրորդ երկրներ, ստվեր մի’ գցեք, այլ լավություն չենք ուզում: Մենք գիտենք՝ ում հետ, որտեղ, ինչ խոսել»:

 

Կրկնելով «արխիվները բացելու» մասին անգիրը՝ Դավութօղլուն հիշեցրել է Էրդողանի՝ անցած և այս տարվա ուղերձները՝ «Օսմանյան կայսրության հայերի և հատկապես` Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների» վերաբերյալ:

 

«Բայց սեփական պատմությանը չնայողներին, ովքեր փորձում են մեզ պատմության դաս տալ, պարզ և բացահայտ ասում եմ՝ մենք մեր պատմությունն ու պատիվը քննարկման առարկա չենք դարձնի: Մենք երրորդ կողմի հետ ինչ-որ բան չենք կարող քննարկել: Առավել ևս, երբ ասեք` «այն ներառենք ուսումնական ծրագրում, թող Գերմանիայի նոր սերունդը իմանա»: Ահա, այդ ժամանակ ձեր պարտականությունն այդ ծրագիրը չուսուցանելն է: Ոչ ոք չի կարող մեր պատմությունն անպատվող ուսումնական ծրագիր ուսուցանել: Մենք ընդունում ենք կարծիքների ազատությունը, քննադատությունները, սակայն երբեք թույլ չենք տա վիրավորանք և պատմությունը խեղաթյուրում».ասել է Դավութօղլուն: