|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Այն բանից հետո, երբ Գերմանիան հայտնել է Քրդական բանվորական կուսակցությանը օժանդակելու մտադրության մասին, ԻՇԻՊ-ի գերմանացի գրոհայինը սպառնացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Այդ մասին հայտնում է Birgun-ը՝ վկայակոչելով գերմանական Die Welt-ն:
Միքայել Ն.-ի կողմից համացանցում տեղադրված տեսանյութում ԻՇԻՊ-ին միացած «Աբու Դաբութ» ծածկանվամբ գերմանացի գրոհայինը, բացի ԱՄՆ-ից, սպառնացել է նաև Գերմանիային: Տեսանյութում սահուն անգլերենով խոսող գերմանացի գրոհայինը սպառնացել է ԱՄՆ-ին` ասելով. «Ձեզ էլ ենք սպասում: 1400 տարի է` ձեզ ենք սպասում»: Իսկ ինչ վերաբերում է Գերմանիային, ասել է. «Նույնը ձեզ է վերաբերում, գերմանացինե'ր: Տակա'նք Մերկել: Իսրայելին նվերներ բաժանելուց հետո բոլորդ հավաքվեք՝ Հոլանդիա, Ամերոն, Պուտին: Միացեք ընդդեմ մուսուլմանների, պարտվելու եք»: