|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները Ոստան գյուղից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1967 թ. ծնված Հարություն Կ.-ին, 1972 թ. ծնված Գարիկ Ա.-ին և 1959 թ. ծնված Աշոտ Ս.-ին: Պարզվել է, որ Ոստան գյուղի դաշտերում Աշոտ Ս.-ն պատրաստել է թմրամիջոց, որտեղ կատարված զննությամբ հայտնաբերվել է 0.5 լ կապրոնե տարա՝ 50 գ մածուցիկ զանգվածով:
Աշոտ Ս.-ի հայտարարությամբ՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պատրաստել է իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: