Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Հոկտեմբերի 24-ին` ժամը 20.00-ին, ՀՀ ոստիկանության աշխատակիցները զննություն են կատարել Սպիտակի Ս. Ավետիսյան փողոցի թիվ 35 հասցեի տան հետնամասի դաշտում գտնվող չբնակեցված վագոն-տնակում:
Տնակից հայտնաբերվել և առգրավվել են 1 լ տարողությամբ տարա` կիսով չափ լցված դեղնավուն հեղուկով, «Կաֆետին» տեսակի դեղահաբի դատարկ տուփ, 250 գ տարողությամբ տարայով բժշկական սպիրտ, 10 մլ տարողությամբ 6 ներարկիչ և 15 մլ տարողությամբ 4 ներարկիչ, շագանակադարչնագույն նյութով ներծծված բամբակե խծուծներ, կաթսա և բաժակ:
Պարզվել է, որ տնակում գտնվող 46-ամյա Արմեն Հ.-ն անձամբ օգտագործելու նպատակով նշված տնակում «Կաֆետին» տեսակի դեղահաբերից պատրաստել է թմրամիջոց:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Արմեն Հ.-ի նկատմամբ նշանակվել է տոքսիկաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: