|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մայիսի 16-ին` ժամը 14.00-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձորի 3-րդ մաս թաղամասի գերեզմանատանը ոմն Հակոբիկ թմրամիջոց է պատրաստում:
Ոստիկանության Բազումի բաժանմունքի ծառայողները գերեզմանատան տարածքում հայտնաբերել են 1970 թ. ծնված Աշոտ Ս.-ին և 1976 թ. ծնված Հակոբ Չ.-ին, իսկ տեղանքի զննությամբ հայտնաբերվել են պլաստմասսայե շիշ` գորշ գույնի նստվածքով, «Պենտալգին» տեսակի դեղահաբի դատարկ տուփ, սոդայի փոշեզանգված, չօգտագործված ներարկիչ և յոդի ապակյա տարաներ:
Հակոբ Չ.-ն հայտարարել է, որ պատրաստել է թմրամիջոց և մինչ ոստիկանների ժամանելն այն ներարկման միջոցով օգտագործել:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Աշոտ Ս.-ն և Հակոբ Չ.-ն բերման են ենթարկվել բաժին: Կատարվում է հետաքննություն: