|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հունվարի 11-ին, ժամը 01:47-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Սարի թաղից դեպի հեռուստաշտարակ տանող հատվածում և արգելափակվել թփուտների մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հետադարձ կապով պարզվել է, որ քաղաքացին գտնվում է Նոր Նորքից դեպի Աբովյան պուրակ տանող անտառային հատվածում՝ կամրջի մոտակայքում:
Փրկարարները Նոր Նորք տանող ավտոճանապարհին՝ «Ran oil» բենզալցակայանի մոտակայքում, հայտնաբերել են վատառողջ՝ 1956 թ. ծնված Ա. Հ.-ին և դուրս բերել արգելափակումից:
Աղետների բժշկական կենտրոնի հերթապահ խումբը Ա. Հ.-ին տեղափոխել է բնակության վայր և ցուցաբերել համապատասխան բուժօգնություն: