| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԺ նիստում քննարկվում է ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված` «էներգետիկայի ոլորտի ֆինասնական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող` էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական վիճակի վատթարացման վրա լուրջ ազդեցություններ են թողել մի շարք գործոններ, մասնավորապես` համակարգի ընկերությունների գործունեության հետ չկապված ծախսերի կրումը և փոխառությունների տրամադրումը, սակագների հիմքում դրված ոչ իրատեսական էներգահաշվեկշիռները և դրա արդյունքում Հայաստանի էլեկտրական ցանցերի կողմից արտադրող կայաններին թերվճարումները: Սկսած 2014-ից` Հայաստանի կառավարությունն իրականացնում է միջոցառումներ, որոնք միտված են էներգահամակարգի ընկերությունների ֆինանսական առողջացմանը:
Այս համաձայնագրով` ֆինանսական առողջացման ծրագիրը կայունացման ազդեցություն կունենա էներգահամակարգի ընկերությունների` «Հրազդան» ՋԷԿ-ի և ՀԷՑ-ի ֆինանսական վիճակի վրա, կնպաստի էլեկտրաէներգիայի երկարաժամկետ հուսալի ապահովմանը: Վարկը տրամադրվում է Երևանի ատոմակայանին ու« Երևան» ՋԷԿ-ին, համապատասխանաբար` 8,5 միլիոն ու 21,5 միլիոն դոլար: Ստացվող միջոցներով վերջիններս մարելու են առևտրային բանկերից ներգրավված` բարձր տոկոսադրույքներով վարկերը, իսկ «Երևան ՋԷԿ»-ը կմարի «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ին ունեցած` բնական գազի դիմաց իր պարտքերը: