|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր կառավարության նիստում էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ներկայացրեց Համաշխարհային բանկից արտոնյալ վարկ ստանալու մասին որոշումը: Այն կառավարությունը վերցնում է ՀԷՑ-ի պարտքը մարելու համար։ ՀԲ-ի հետ համաձայնություն արդեն ձեռք բերվել է, վարկի մարման ժամկետը 30 տարի է, արտոնյալ ժամանակաշրջանը՝ 14 տարի, տոկոսադրույքը՝ 1.5%:
Լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ վարկը բացարձակապես ազդեցություն չի ունենա էլեկտրաէներգիայի սակագների վրա: «Դա էլեկտրաէներգիա արտադրած ընկերութւոններին ՀԷՑ-ի կողմից չվճարված գումարի փոխհատուցման համար է, նաև` որոշակի փոխառությունների»,- ասաց Երվանդ Զախարյանը:
Լրագրողները հարցրեցին, թե ինչո՞ւ ՀԷՑ-ի պարտքերի համար կառավարությունը վարկ պետք է վերցնի: Նախարարն էլ պատասխանեց, որ ՀԷՑ-ից վերցնելու են այդ տոկոսները: Այլ հարցերի նախարարը չպատասխանեց: