|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր ԱԺ-ում քննարկվում էր «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով առաջարկվում է փոխնակ մայրերի համար տարիքային շեմը փոխել` դարձնելով 20-ից 35 տարեկան: Նախկինում տարիքային շեմը 18-ից 35 տարեկանն էր:
Առաջարկվում է նաեւ, որ փոխնակ մայրը առնվազն մեկ անգամ ծննդաբերած լինի, որովհետև, հակառակ դեպքում, ինչքան էլ որոշումը գիտակցված լինի, այնուամենայնիվ, փոխնակ մոր առաջին ծննդաբերությունը լուրջ հոգեկան տրավմա է կնոջ համար: