|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Թշնամին շարունակում է հարվածել Ստեփանակերտին: Թիրախը քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությունն է: Ու չնայած պայթյունները շատ մոտ են մեզ ու բավական սպառնալի, այնուամենայնիվ այդ բարձր աղմուկի մեջ հստակ լսվում է թշնամու հուսահատության ձայնը:
Վերջին ճիգերն են գործադրում, բան չմնաց: Մի քիչ էլ ու ամեն բան լավ կլինի: Աստծով»։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: