Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հանդիսավորությամբ մեկնարկել է 2019 թվականի ամառային առաջին զորակոչը: Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ՝ այսօր Սարդարապատի հուշահամալիրում տեղի է ունեցել 2019 թվականի ամառային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը:
Համբարձում Մաթևոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների պատասխանատուները, «Դիրքապահ քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչները և համայնքապետերը:
Ավանդույթի համաձայն` պետական այրերը, թեմակալ առաջնորդն ու պարտադիր զինվորական ծառայության մեկնողները նախ իրենց հարգանքի տուրքն են մատուցել Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրանց հիշատակը հավերժացնող խաչքարին։
Այնուհետև ներկաներին ողջունել և ամառային առաջին զորակոչի մեկնարկի կապակցությամբ իր բարեմաղթանքի խոսքն է հղել մարզպետ Համբարձում Մաթևոսյանը` ասելով. «Պատիվ ունեմ ողջունելու ձեզ այս պատմական վայրից և շնորհավորելու այս պատվաբեր օրվա առթիվ: Այսօր դուք քայլ առաջ եք անում դեպի թշնամին` հանուն մեր երկրի պաշտպանության և խաղաղության: Ցավոք սրտի, խաղաղությունը չի տրվում, այլ պարտադրվում է մեր միասնական ուժի շնորհիվ, իսկ մենք անկոտրում ենք և անհաղթ, երբ միասնական ենք:
Սիրելի նորակոչիկներ, վստահ եղեք, որ բանակում անցկացրած ձեր յուրաքանչյուր օրը նպաստելու է մեր հայրենիքի զարգացմանն ու հզորացմանը: Իսկ մենք մեր հերթին պատրաստ ենք և պարտավոր մեր աշխատանքով արժանին մատուցել ձեր ծառայությանը:
Սիրելի ծնողներ, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ձեզ` նման քաջարի և խիզախ զավակներ դաստիարակելու համար:
Խաղաղ երկինք, բարի ծառայություն և բարի վերադարձ մեր բոլոր նորակոչիկներին»:
Բանակ զորակոչվող երիտասարդներին օրհնության ու բարեմաղթանքի խոսք է հղել նաև Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը՝ մասնավորապես նշելով. «Դարեր շարունակ մեր ժողովուրդը բանակ չի ունեցել, և մեր զավակները ծառայել են օտար հողում, իրենց կյանքը զոհել օտար հողի վրա: Այսօր այն բախտավոր պահն է մեզ համար, երբ մեր տղաները ծառայության են մեկնում հայկական բանակ և պետք է պաշտպանեն մեր սրբազան սահմանները, մեր օջախները, մեր հավատքն ու մեր հայրենիքը:
Սիրելի նորակոչիկներ, մենք սիրում ու հավատում ենք ձեզ: Դուք ապացուցել եք, որ արժանի զավակներն եք մեր պետության, եկեղեցու և կարող եք քաջությամբ ու իմաստությամբ պաշտպանել մեր հայրենիքը: Մենք աղոթում ենք առ Աստված, որ Տերը ձեզ պաշտպան կանգնի, ձեր բազուկը միշտ ամուր լինի, ձեր միտքն արթուն լինի և քաջությամբ լցված այս երկու տարին ծառայեք եղբայրական սիրո մթնոլորտում և վերադառնաք ձեր հայրենի օջախները: Աստված պահապան ձեզ»:
Հանդիսավոր միջոցառման ավարտին նորակոչիկները ծառայության համար առաջին անհրաժեշտության պարագաներով փաթեթներ են ստացել մարզպետ Համբարձում Մաթևոսյանից, համայնքապետերից և հայրենասիրական երգերի ուղեկցությամբ ու բարձր տրամադրությամբ մեկնել իրենց պարտքը մատուցելու հայրենիքին: