Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ Երևանի Աբովյան փողոցից բերման ենթարկված այլազգի քրեական հեղինակությունների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ նույն վարչության 2-րդ վարչության աշխատակիցները գլխավոր վարչություն են տեղափոխել 34-ամյա Լուկա Ալանիձեին եւ 31-ամյա Լաշա Աբզիանիձեին:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Հայաստան ժամանած հյուրերին հարցաքննելուց հետո «ճանապարհել են» երկրից:
Ըստ shamshyan.com-ի՝ Լ. Ալանիձեն «օրենքով գող» Լեկի Ռուստավսկին է, իսկ նրա ընկերը՝ Լ. Աբզիանիձեն, հանցագործ աշխարհում համարվում է հեղինակություն:
Ենթադրվում է, որ Ռուստավսկին Հայաստանում հանդես է եկել կեղծ անվանմամբ, քանի որ, ըստ Прайм Крайм-ի՝ նրա իսկական անուն ազգանունը Ալբերտ Մահամեդով է, իսկ հայրարnունը՝ Հովհաննեսի (Оганесович): Նա ազգությամբ ադրբեջանցի է, ծնվել է Վրաստանի ադրբեջանաբնակ Մառնեուլի շրջանում: «Օրենքով գող» է թագադրվել 2013-ին:
Լեկի Ռուստավսկին այնքան էլ հաճախ չի հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում: Հայտնի է, որ նա վերջին շրջանում լարված հարաբերություններ է ունեցել վրացի «օրենքով գողեր» Տախիի՝ Գեորգի Ուգլավայի և Կախայի՝ Կախաբեր Պիպիայի հետ: Նրա հակառակորդն է ադրբեջանցի օրենքով գող Ալբերտ Ռիժին (Հեյդար Ալի օղլու):