Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Սերժ Սարգսյանը երեկ ասում էր՝ 5 հոգի թող գա, կընդունեմ, կխոսենք: Այն հարցերը, որոնք մարդիկ առաջ էին քաշում Բաղրամյան պողոտայում, հուզում են Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, ներառյալ` ոստիկանության աշխատակիցներին: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Եթե Սերժ Սարգսյանն այդ թեմայով 5 հոգու բան ունի ասելու` ոչ մի արգելեք չկա, թող ինքը հանրային հեռուստաընկերության եթերով ասուլիս հրավիրի, հայտարարություն անի, ուղերձով դիմի, հարցազրույց տա, թող իր ասելիքն ասի: Ի՞նչ է նշանակում` 5 հոգու հավաքել, ասել` գնանք, սենյակում խոսենք: Եթե Սերժ Սարգսյանը ՀԷՑ-ի ապօրինությունների, էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված ասելիք ունի՝ թող ինքն ասի, ոչ մեկ խոչընդոտ չի հանդիսանում»,- ասաց պատգամավորը:
Փաշինյանի խոսքով՝ կան շեշտադրումներ, որ ՀԷՑ-ի թալանին Հայաստանի իշխանություններն ուղղակի կամ անուղղակի առնչվել են և գիշերվա գործողությունով իշխանությունը, Սերժ Սարգսյանն ու իրավապահ համակարգը խոստովանեցին, որ` այո’, իրենք կիսում են այդ պատասխանատվությունը: