|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Փաշինյանը չկատարեց հերթական խոստումը. նա Ալիևի հետ այսօր հայտարարություն ստորագրեց՝ առաց գերիների և անհետ կորածների ճակատագրի մասին որևէ երաշխիք ստանալու: Մինչդեռ հունվարի 8-ի իր ֆեյսբուքյան գրառման մեջ Փաշինյանը որպես «առաջնահերթություն նշել էր գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակումը»: Այս մասին գրում է Մեդիապորտը։
Իսկ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն էլ երեկ գրել էր. «Հայկական կողմի համար անկյունաքարային և սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը և հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը»:
Փաստացի ՀՀ վարչապետը խոնարաբար կատարել է իր առաջ դրված հերթական փաստաթուղթը՝ առանց անգամ խոսքի իրավունքի: