|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Այսօր Գյումրիում կհուղարկավորեն ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ԼՂՀ Մարտակերտի շրջանում զոհված զինծառայող` 20-ամյա Վիկտոր Յուզիխովիչին: Նա բռնցքամարտիկ էր, Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի շրջանավարտ:
Yerkir.am-ի հետ զրույցում քոլեջի տնօրեն Հակոբ Փանոսյանը հայտնեց, որ Վիտյան իրենց քոլեջում 5 տարի է սովորել, եղել է Հայաստանի բռնցքամարտի պատանիների չեմպիոն, փոքր տարիքի պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն: «Նորմալ, շնորհքով, համեստ երեխա էր, ծնողները համոզում էին, որ մնար՝ սովորեր, բայց ինքը չէր համաձայնում, ուզում էր շուտ գնար` ծառայեր»,- ասաց նա՝ նշելով, որ Գյումրիում բոլորը սգում են նրա համար:
Հիշեցնենք, որ զինծառայողի հոգեհանգիստը տեղի է ունեցել Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում: