|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կառավարությունը վաղը կթույլատրի ՀՀ դատախազությանը` ձեռք բերել հաստատված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և սահմանված առավելագույն գինը գերազանցող գնով ապրանքատեսակ:
Ըստ այդմ` դատախազությունը պետք է ձեռք բերի 2 հատ A4 ֆորմատի պլանշետային սքաներ` փաստաթղթերի ավտոմատ սքանավորման հնարավորությունով (ADF): Այս սքաներներից յուրաքանչյուրի արժեքը 330 հազար դրամ է, իսկ դրանք ձեռք բերելը, ըստ ներկայացված որոշման նախագծի, պայմանավորված է ՀՀ դատախազության համակարգում «Mulberry» (էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ) ծրագրի ներդրմամբ պայմանավորված` արագագործ սքաներներ ունենալու անհրաժեշտությամբ: