|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց՝ կարելի՞ է որոշում ընդունել, որ եթե քաղաքացին առևտրի կենտրոնից, խանութից դուրս է գալիս ու այդ պահին չունի ՀԴՄ, նրա նկատմամբ վարչարարություն կիրառվի։
Ռուստամ Բադասյանը պատասխանեց, թե հնարավոր է նման բան, եթե իրենց բյուջեն 100 անգամ ավելի շատ լինի։
«Այսինքն՝ այսպիսի վարչարարություն իրականացնելը ենթադրում է, որ ՊԵԿ-ը մոտ 100 հազար աշխատող պետք է ունենա, որ անի։ Հարց է առաջանում՝ առհասարակ, դա արդյունավե՞տ է, թե՞ չէ», - նշեց ՊԵԿ նախագահը:
Նա ասաց, որ դեպք է եղել, որ իրեն էլ ՀԴՄ կտրոն չեն տրամադրել։
«Շատ ակներև է, որ կա ստվեր, կան մեծ թվով վարչարարական խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ աճ չի գրանցվում», - նշեց Բադասյանը։