կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-16 15:51
Տարածաշրջան

Անգելա Մերկելը «զբաղվածության պատճառով» չի մեկնի Թուրքիա

Անգելա Մերկելը «զբաղվածության պատճառով» չի մեկնի Թուրքիա

Թուրքական Cihan կայքը գրել է, որ Չանաքքալեի 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու վերաբերյալ Գերմանիան բացասական պատասխան է տվել:

 

Նշելով, որ նախագահ  Յոահիմ Գաուկը և կանցլեր Անգելա Մերկելը չեն մասնակցի Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարություններին, կայքը գրել է. «Նախագահ Գաուկն իր նախապատվությունը տվել է հայերին»:

 

Ըստ թուրքական կայքի` Գաուկը Բեռլինում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին և հանդես կգա ելույթով:

 

«Հետաքրքիր է՝ արդյո՞ք նախագահը 1915 թվականի դեպքերը «ցեղասպանություն» կանվանի»,- գրում  է կայքը՝ նշելով, որ Գաուկը Գերմանիայի առաջին նախագահն է, որ երբևէ մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառման:

 

«Անգելա Մերկելը զբաղվածության պատճառով չի մեկնի Թուրքիա: Մյուս կողմից` Գերմանիայի խորհրդարանում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ նիստ կգումարվի: Իսկ Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին Գերմանիան կներկայացնի Եվրամիության հարցերով նախարար Մայքլ Ռոթը»,- եզրափակել է կայքը: