կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-16 12:06
Իրավական

Ծաղկաձորում ինքնասպանություն գործածի որդիներն աղանդավորներ են

Ծաղկաձորում ինքնասպանություն գործածի որդիներն աղանդավորներ են

ՀՀ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 14-ին Ծաղկաձորում տեղի ունեցած ինքնասպանության դեպքի կապակցությամբ: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին կոմիտեից:

 

Մեր տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած Նիկոլայ Ռոմանովը մահվանից առաջ գրություն է թողել: Արդեն հայտնել ենք, որ Ռոմանովը 20 օր է, ինչ վերադարձել էր Երևանից:

 

Yerkir.am-ի հետ զրույցում տղամարդուն ճանաչողները փաստեցին, որ նա խելոք մարդ էր, քաղաքում հարգանք էր վայելում: Մեր աղբյուրների հավաստմամբ՝ նրա կինը տարիներ առաջ էր մահացել, իսկ որդիները հարում են ռուսական պրիգունի  (прыгуны) աղանդին: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ 66-ամյա տղամարդը որդիներից առանձնացել և ցանկացել է Ծաղկաձորում ապրել: Չի բացառվում, որ ինքնասպանություն գործելու պատճառն ընտանեկան խնդիրներն են եղել:


Հիշեցնենք, որ Ռոմանովը հայտնաբերվել էր Ծաղկաձոր քաղաքի Չարենցի փողոցում գտնվող կիսաքանդ մի շինությունում՝ կախված վիճակում: Նախնական տեղեկություններով՝ նրա դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

 

Նշենք, պրիգունների աղանդը մոլոկանների ուղղությունից է զատվել, 19-րդ դարի 50-ականներից տարածվել է Ռուսաստանում և Անդրկովկասում: