Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախկինների աղաղակող սխալները, միասին վերցրած, գործող վարչակազմի գործած սխալների 15 տոկոսը հազիվ լինեն․ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ ընդգծելով, որ վերջին ՏԻՄ ընտրություններին առնչվող մի շարք կասկածելի հանգամանքների մասով է ինքը հետաքրքրված, հատկապես՝ ընտրական արդյունքների վրա ազդած այն ահռելի քանակով նոր անձնագրերով, որոնք թողարկվեցին 2021-ի ԱԺ ընտրություներից առաջ, ու միայն հետագայում քրգործի շրջանակներում հնարավոր կլինի պարզել դրանց գործածման նպատակները:
ՔՊ խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանն էլ վերցրեց ընդդիմադիր պատգամավորի նետած ձեռնոցը. առաջարկեց առաջիկայում միջգերատեսչական ու խորհրդրանական ֆորմատով աշխատանքային քննարկում կազմակերպել հենց այդ չարաբաստիկ անձնագրերի թեմայի շուրջ։
Արթուր Ղազինյանն ու «Հայաստան» դաշինքի մեկ այլ պատգամավոր Արամ Վարդեւանյանը համաձայնեցին միանալ այդ կասկածելի՝ շուրջ 200 հազար օրինակ անձնագրերի թողարկման հանգամանքներն ուսումնասիրող աշխատանքային քննարկմանը․ որի օրը և ժամը առաջիկայում կհստակեցվի: