Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ կալանքի տակ գտնվող` ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) որդիները` Արմեն և Արայիկ Հակոբյանները, ավելի քան 1 ամիս առաջ`փետրվարի 6-ին, առևանգել են իրենց հորը պատկանող «Ուրախ և Տխուր» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Ղազարյանին, նախկին տնօրեն Թոռնիկ Գևորգյանիև և հաշվապահ Հերիքնազ Ակունցին և որոշ ժամանակ նրանց պատանդի կարգավիճակում պահել Աբովյան քաղաքի ինչ-որ բնակարանում:
«Հիշեցնենք՝ այս դեպքից 4 օր առաջ` փետրվարի 2-ին, Հակոբ Հակոբյանը ձերբակալվել էր, ընդ որում` նրա ձերբակալումը մասնավորապես պայմանավորված է «Ուրախ և տխուր» ՍՊԸ-ի գործունեության հետ: Ի դեպ, ՀՀ Էլեկտրոնային ռեսգիստրում՝ e-register.am կայքում, որպես ընկերության հիմնադիր նշված է հենց Հակոբ Հակոբյանի անունը: «Ուրախ և տխուր» ՍՊԸ-ի մասին այլ տեղեկություններ կայքում չկան: Ինչևէ, ստացվում է, որ իրենց հայրիկին ձերբակալելուց և կալանավորելուց հետո նրա որդիներն առևանգել ու պատանդառել են նրա 3 նախկին ու ներկա աշխատակիցներին` նախկին ու ներկա տնօրեններին ու հաշվապահին: Նման ընտրությունը հազիվ թե պատահական լինի, քանի որ հենց այս եռյակն է լավագույնս տեղեկացված տվյալ ընկերության ֆինանսական գործերից»,- կարդում ենք կայքում:
Մանրամասները` սկզբնաղբյուրում