|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Անհավատալի է, բայց այս պահին Հայաստանում ապրում է 33 մարդ, ով ծնվել է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ տարածքներում և վերապրել 1915թ. Ցեղասպանությունը: Նրանք, փաստորեն, ավելի քան հարյուր տարեկան են: ՀՀ կառավարությունը առաջիկա նիստում քննարկելու է այդ մարդկանց կենսաթոշակը 75 հազար դրամով բարձրացնելու հարցը, դրա համար ամսական պետբյուջեից կպահանջվի լրացուցիչ ընդամենը 2.5 միլիոն դրամ:
Ըստ նախագծի, լրացուցիչ գումարը կհատկացվի այս տարվա ապրիլից և մինչև տարվա վերջ։ 9 ամսվա ընթացքում այդ նպատակով կհատկացվի 22.5 միլիոն դրամ: Մինչ օրս Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ տարածքներում մինչև 1915 թվականը ծնված անձինք իրենց թոշակի հետ ստանում էին 25 հազար դրամ հավելավճար, հիմա կստանան 100 հազար հավելավճար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։