կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-02 15:07
Քաղաքական

Չեխիայի բարձրաստիճան պաշտոնյան ՀՀ ԱԺ-ում արտաբերեց «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը

Չեխիայի բարձրաստիճան պաշտոնյան ՀՀ ԱԺ-ում արտաբերեց «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը

Այսօր  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումից հետո Գալուստ Սահակյանն ու Յան Համաչեկը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով: Նշվեց, որ հանդիպման ընթացքում խոսել են Մերձավոր Արևելքում ստեղծված աշխարհաքաղաքական ճգնաժամի, աշխարհին սպառնացող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի մասին:

«Մենք պետք է կարողանանք մարտնչել և\' ցեղասպանությունների, և\' ահաբեկությունների դեմ, որովհետև մենք այն ազգն ենք, որը տեսել է այդ ահաբեկչությունը` ցեղասպանության տեսքով»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկը նշեց, որ Հայաստանի ու Չեխիայի միջև հարաբերությունները բարիդրացիական են և գտնվում են բարձր մակարդակի վրա: Նա նշեց, որ անելիքներ տեսնում է տնտեսական համագործակցության ոլորտում:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին` Համաչեկն ասաց. «Մեծ ուրախությամբ կարող եմ նշել, որ Չեխիայի բարձրաստիճան  պաշտոնյաները ներկա են գտնվել Հայոց ցեղասպանությանը նվիրված տարբեր միջոցառումների»:

Նշենք, որ Չեխիայի բարձրաստիճան պաշտոնյան իր խոսքում արտաբերեց «ցեղասպանություն» բառը:

Ասուլիսից հետո լրագրողների հարցին, թե ե՞րբ է հստակ արտահայտվելու Հայոց ցեղասպանության հանդեպ Չեխիայի դիրքորոշումը, որովհետև Չեխիայի ԱԺ նախագահն իր խոսքում արտաբերեց «ցեղասպանություն»  բառը, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ Չեխիայի արտաքին հարցերի հանձնաժողովն ընդունել է այդ մասին բանաձև, համենայն դեպս, այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են: