կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-19 18:09
Քաղաքական

Ուրիխանյանն իր ներքին համոզմունքներն ունի. Էնֆիաջյան

Ուրիխանյանն իր ներքին համոզմունքներն ունի. Էնֆիաջյան

ԲՀԿ խմբակցության նորընտիր քարտուղար Վահե Էնֆիաջյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այն խոսակցությունները, թե իր և ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարաբերությունները լարված են, չեն համապատասխանում իրականությանը:

 

«Կարող եմ պաշտոնապես ասել, որ ԲՀԿ խմբակցությունում ոչ մի պատգամավորի հետ իմ հարաբերությունները լարված չեն: Տիգրան Ուրիխանյանին ես ճանաչում եմ դեռևս ուսանողական տարիներից: Մենք մտերիմներ ենք և նման խնդիրներ չունենք»,- նշեց նա՝ հավելելով. «Մենք երեկ էլ ենք հանդիպել, և ինքն էլ մեծ հաճույքով ասել է՝ անհրաժեշտության դեպքում ինքն էլ իր ձայնը կտա ինձ, բայց ինքն էլ իր ներքին համոզմունքներն ունի, և ես չեմ փորձի այդ ամենը մեկնաբանել»:

 

Վահե Էնֆիաջյանն ասաց նաև, որ թեև Տիգրան Ուրիխանյանը ԲՀԿ խմբակցության այսօրվա նիստին չի մասնակցել, սակայն իր անձի հետ կապված խնդիրներ չկան: