|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է վերացնել նոտարական ակտի բովանդակության բաղադրիչ հանդիսացող ճզմիչ կնիքը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներկայումս գործում է «QR» կոդը և «e-verify» համակարգը, որը հնարավորություն է տալիս հավաստիանալու վավերացված փաստաթղթի իսկության մեջ: Նման պայմաններում ճզմիչ կնիքի անհրաժեշտությունը վերանում է, ինչի կիրառումը հավելյալ ռեսուրսի վատնում է հանդիսանում՝ նյութական ծախս, ժամանակ, հավելյալ գործողության կատարում:
Բացի այդ, Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմիններին ճզմիչ կնիքներով ապահովելն առավել բարդ և ծախսատար գործընթաց է՝ ճզմիչ կնիքի ձեռքբերման, դիվանագիտական փոստով փոխադրման ծախսեր, քանի որ դիվանագետները գործուղվում են 3 տարի ժամկետով, և յուրաքանչյուր երեք տարին մեկ անհրաժեշտություն է ծագում ճզմիչ կնիքները փոխելու»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում