|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ապրիլի 5-ին, ժամը 22.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գլխի և ուսի քերծվածք վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1998 թ. ծնված Սուրեն Ն.-ն: Նա հայտնել էր, որ վնասվածքն ստացել է Արզական գյուղում վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Արզական գյուղում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1988 թ. ծնված Արամայիս Թ.-ն, 1992 թ. ծնված Նարեկ Թ.-ն և 1995 թ. ծնված Հովհաննես Թ.-ն ծեծի են ենթարկել Սուրեն Ն.-ին և պատճառել վնասվածքներ:
Սուրեն Ն.-ի հայրը հայտնել է, որ որդին իրողությունը ճիշտ չի ներկայացրել, քանի որ չի ցանկացել խնդիրներ ունենալ համագյուղացիների հետ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: