Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 18-ին` ժամը 19.35-ին, ապա նաև ժամը 20.25-ին հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդումներ էին ստացվել, որ բուժօգնության են դիմել` գլխի վնասվածքով՝ 1987 թ. ծնված Լյուբա Ճ.-ն և գոտկատեղի վնասվածքով` 1984 թ. ծնված Խանում Թ.-ն:
Նրանք հայտնել էին, որ «Լամբադա» կամրջի մոտ վայր են ընկել: Մեկնած օպերատիվ խմբին Խանում Թ.-ն և Լյուբա Ճ.-ն բացատրություն էին տվել, որ Կոմիտասի պողոտայի 60/2 հասցեում գործող սուպերմարկետի դիմացի անցումով անցնելու ժամանակ, վերջինիս գլուխը պտտվել է, նա կորցրել է հավասարակշությունը, վայր ընկել և գլուխը հարվածել ճանապարհի կողային քարի ելուստին, վայր է ընկել նաև Խանում Թ.-ն և ստացել գոտկային հատվածի քերծվածքներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը` ժամը 19.00-ի սահմաններում, 1984 թ. ծնված Արթուր Խ.-ն Կոմիտասի պողոտայի թիվ 60/2 հասցեի մոտ «Ֆոլքսվագեն Գոլֆ-3» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Խանում Թ.-ին և Լյուբա Ճ.-ին: Բաժին հրավիրված Արթուր Խ.-ն հրաժարվել է բացատրություն տալ և ավտոմեքենան զննության ներկայացնել: Կատարվում է քննություն: