Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Արդեն հայտնել ենք, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող` 1992թ. ծնված Գոռ Վահանի Օհանյանը:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ նա Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղից է, ընտանիքի ավագ որդին: Գոռը 2012-ին ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ուսումնարանն ու ծառայության անցել ԼՂՀ Մարտակերտի շրջանում:
Yerkir.am-ի հետ զրույցում Փոքր Վեդու գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը հայտնեց, որ Գոռն իրենից փոքր՝ դպրոցական եղբայր ունի, իսկ քույրը ուսանող է: Նա հայտնեց, որ Գոռի մայրն էլ իրենց գյուղում մանկավարժ է:
Դեռևս հայտնի չեն զինծառայողի մահվան հանգամանքները: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: