Փոխարժեքներ
14 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Թափառող շների ոհմակը մտել է Կապանի բազմաբնակարան շենքերից մեկը, բարձրացել 2-րդ հարկ և մտել բնակիչներից մեկի տուն, որտեղ այդ պահին քնած են եղել անչափահաս երկու երեխաներ։
Երեխաների մայրը դուռը բացել է՝ աշխատանքից վերադարձող ամուսնուն դիմավորելու, սակայն, տեսնելով դռան մուտքի մոտ կանգնած մեծ շներին, փորձել է փակել դուռը, բայց՝ անօգուտ։ Շներն ավելի ուժեղ են գտնվել, հրել են դուռն ու ներս մտել։ Սարսափահար կինը հազիվ է կարողացել ներս մտնել երեխաների սենյակ և ներսից փակել դուռը։ Վրա հասած ամուսնուն հաջողվել է ձեռքի տակ եղած իրերով հարվածելով նրանց հանել տնից։
Ողջ գիշեր շները սարսափի մեջ են պահել շենքի բնակիչներին: