|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Շների արտաթորանքը թունավորում է քաղաքի բնակիչների կյանքը. նման եզրակացության են եկել Կոլումբիայի Բոուլդեր համալսարանի մասնագետները, ովքեր ուսումնասիրել են օդի աղտոտվածության աստիճանը Քլիվլենդում եւ Դեթրոյթում, որտեղ շներն առավելապես շատ են:
Ինչպես տեղեկացնում է doctors.am-ը, գիտական աշխատանքի ընթացքում մասնագետները հավաքել են օդի նմուշներ և' ամռանը, և' ձմռանը: Արդյունքում` օդում հայտնաբերվել են մեծ քանակությամբ բակտերիաներ: Մասնագետներն ուսումնասիրել են բակտերիաների ԴՆԹ-ն ու համեմատել դրանք հողում, խոտերում ու արտաթորանքում բնակվող բակտերիաների ԴՆԹ-ի հետ: Պարզվել է, որ Դեթրոյթի և Քլիվլենդի օդի նմուշներում հայտնաբերված բակտերիաները նման են այն բակտերիաներին, որոնք կան շների արտաթորանքում: Դրանք կարող են առաջացնել ալերգիա, ասթմա և այլն:
Բակտերիաները կարող են օդում հայտնվել քամու, փոշու, հողի միջոցով, բայց փաստը, որ նման բակտերիաներ հայտնաբերվել են նաև ձմռանը, խոսում է այն մասին, որ տնային կենդանիներն են մեղավոր օդի աղտոտման համար: