Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23.5 կմ հատվածում բախվել էին Audi A 6 մակնիշի 67 QQ 001 համարանիշով և Ikarus 256 մակնիշի 109 ԼՏ 28 համարանիշով ավտոմեքենաները: Բախման հետևանքով Audi-ն դուրս էր եկել երթևեկելի գոտուց, տեղեկացնում է shamshyan.com-ը:
«Վթարի հետևանքով Audi-ի վարորդն ու նրա 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վաղարշապատի բժշկական կենտրոն: Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատել էին ծայրահեղ ծանր, 2-ինը՝ ծանր կայուն:
Այս պահին պարզվել են վարորդների և վիրավորների տվյալները: Ikarus-ը վարել է Երևանի Նուբարաշենի խճուղու 5/5 շենքի բնակիչ, 69-ամյա Երջանիկ Գրիգորյանը, իսկ Audi A6 ավտոմեքենան՝ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչ, 23-ամյա Վալերիկ Մովսիսյանը: Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Վ. Մովսիսյանը և նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Էդգար Գևորգյանը, 21-ամյա Սարգիս Սարգսյանը և 21-ամյա Հարություն Մովսիսյանը: Ֆոտոոլրագրողի տեղեկություններով՝ Audi-ի վարորդ Վ. Մոսվսիսյանը ՀՀ ՊՆ N զորամասում պահեստապետ է, իսկ նրա ուղևորները՝ պայմանագրային զինծառայողներ»,- կարդում ենք կայքում:
Մանրամասները՝ այստեղ: