Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինսկում մեկնարկել է սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են 26 երկրի շուրջ 300 մարզիկ-մարզուհու:
Մրցումների առաջին օրը Հայաստանի մարզիկներից մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը արժանացավ բրոնզի մեդալի, իսկ մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը գերազանց անցկացրեց բոլոր գոտեմարտերը և հռչակվեց հին աշխարհամասի չեմպիոն: Ի դեպ, Տիգրանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին` 5:0 հաշվով:
Մրցումները կավարտվեն մայիսի 21-ին: