Փոխարժեքներ
20 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.26 |
EUR | ⚊ | € 425.45 |
RUB | ⚊ | ₽ 4.6405 |
GBP | ⚊ | £ 508.09 |
GEL | ⚊ | ₾ 141.43 |
Աթենքում մեկնարկել է ձյուդոյի երիտասարդական Եվրոպայի Գավաթի խաղարկությունը:
Մրցումային առաջին օրը մրցագորգ էին դուրս եկել 55 կգ, 60 կգ, 66 կգ և 73 կգ քաշային կարգ ունեցող մարզիկները:
55 կգ քաշային Շահեն Աբաղյանը մեկնարկային գոտեմարտում առավելության հասավ թուրք Չելիկ Էմրեի նկատմամբ, այուհետև հաղթեց վրացի Գիորգի Նիազաշվիլիին և Զուրաբ Կախնիաշվիլիին: Եզրափակչում հայ ձյուդոյիստը պարտության մատնեց ադրբեջանցի Նաթիգ Գուրբանլիին և դարձավ Եվրոպայի գավաթակիր: Հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Տեղեկացնենք, որ Շահեն Աբաղյանը ծառայում է ՀՀ Բանակի կենտրոնական մարզական ակումբում: 2015 թվականի լավագույն զինվոր-մարզիկների տասնյակում է:
Ապրիլի 3-ին մրցագորգ դուրս կգան 81 կգ, 90 կգ, 100 կգ և 100+ կգ քաշային կարգի մարզիկները: