Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Շատ ճիշտ մոտեցում է»,- տեղից այսօր արձագանքեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, երբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դեռ չէր հասցրել վերջացնել զեկույցը «Զենքի առևտրի լիցենզավորման կարգը, զենքի առևտրի լիցենզիա ստանալու մասին հայտի և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» համապատասխան որոշումը նոր պահանջներով լրացնելու մասին:
Իսկ Գասպարյանն ասում էր, որ զենքի առեւտուր իրականացնելու համար նախատեսված տարածքում պետք է տեղադրված լինեն անընդմեջ եւ բարձր որակի տեսաձայնագրում իրականացնող սարքեր:
«Նախագծի ընդունումը կնպաստի հանցագործությունների կանխարգելմանը, դրանց արագ արձագանքմանն ու բացահայտմանը»,- նշեց ոստիկանապետը:
Այսպիսով' այսօրվանից սկսած' 6 ամիս հետո զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության բոլոր մուտքերին, ինչպես նաև անմիջականորեն զենքի վաճառք իրականացնելու համար նախատեսված տարածքներում պետք է տեղադրված լինեն անընդմեջ բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող սարքեր՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ:
«Տեսաձայնագրող սարքը զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության դրսի կողմից պետք է տեղադրված լինի այնպես, որ հնարավորություն տա նկարահանելու և հետևելու զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության (դրսի կողմից) մուտքի մոտ կատարվող գործողություններին: Մյուս տեսաձայնագրող սարքը պետք է տեղադրված լինի անմիջականորեն զենքի վաճառք իրականացնելու համար նախատեսված սրահում այնպես, որ հնարավորություն տա նկարահանելու և հետևելու առևտրի սրահում կատարվող գործողություններին»,- սահմանվում է կառավարության կողմից այսօր հավանության արժանացած որոշումով:
Սահմանվում է նաեւ, որ զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության մուտքի դռան երկու կողմից պետք է փակցված լինեն «Տարածքը և դրա շրջակայքը տեսագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ: