կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-02 09:47
Իրավական

Հայաստանում արգելվել է զենքի վաճառքը. «ՀԺ»

Հայաստանում արգելվել է զենքի վաճառքը. «ՀԺ»

«Մեր տեղեկություններով, ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավումից և դրան հաջորդած իրադարձություններից հետո Հայաստանում արգելվել էր զենքի վաճառքը։ Այս տեղեկությանը ճշտելու համար մեր թղթակիցը որպես գնորդ այցելել է զենքի վաճառքով զբաղվող խանութներ։ Խանութներից մեկում, որի անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, աշխատակիցը մանրամասնորեն տեղեկացրել է, թե ինչու են իրենց խանութի ցուցափեղկերը դատարկ։ Վաճառողը նշել է, որ այս օրերին՝ ՊՊԾ գնդի և դրան հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված վաճառում են միայն պնևմատիկ զենքերը, որոնք վտանգավոր չեն և գրանցման կարիք չունեն։ «Ավելի լուրջ զենքերը, որոնք վաճառվում ենք գրանցում ձեռք բերելուց հետո, հավաքել ենք, որովհետև ոստիկանությունից ասել են, որ չեն գրանցելու».– հավելել է նա։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից ոչ հերքել, և ոչ էլ հաստատել են զենքի վաճառքի մասին մեր տեղեկությունը։ Մեր թղթակցի հարցին, թե երբվանի՞ց է արգելվել զենքի վաճառքը, ի՞նչ հիմքով և ե՞րբ Է վերականգնվելու ոստիկանությունից պատասխանել են. «Մենք նման տեղեկություն չունենք»։

 

Հ.Գ. Ի դեպ, բացի այն, որ ոստիկանությունն արգելել Է զենքի վաճառքը, մեր տեղեկություններով՝ նաև որսորդներից և զենք ունեցող այլ անձանցից պահանջել են հանձնել զենքերը։