կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-31 09:13
Քաղաքական

Խաչատուր Սուքիասյանին առաջարկվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը. «Ժողովուրդ»

Խաչատուր Սուքիասյանին առաջարկվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ»-ին լուրեր հանան առ այն, որ «Սիլ գրուպ» կոնցեռնի սեփականատեր, գործարար Խաչատուր Սուքիասյանին առաջարկվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը՝ էկոնոմիկայի գծով: Եվ վերջին մի քանի օրերին նրա ունեցած ինտենսիվ հանդիպումների շարքը այս կամ այն գործարարի, պաշտոնյայի, ընդհուպ մինչև Սերժ Սարգսյանի հետ, այդ խոսակցություններն առավել հավանական դարձրեցին:

 

Արդյո՞ք Սուքիասյանը պատրաստվում է ՀՀ փոխվարչապետ դառնալ ու դրա համար է հանդիպում տարբեր գործիչների հետ: «Ժողովուրդ»-ի այս հարցին «Սիլ գրուպ» կոնցեռնի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը պատասխանեց. «Խաչատուր Սուքիասյանը որևէ պաշտոնի չի ձգտում: Դա նրա համար սկզբունքի հարց է: Իսկ ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա նա միշտ էլ ակտիվ է եղել իր շփումներում ինչպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այնպես էլ գործարարների ու պաշտոնյաների հետ Հայաստանում և արտերկրում»:

 

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը 2008 թվականի նախագահական ընտրություններում սատարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն-Տեր Պետրոսյանին, որի հետևանքով նրա նկատմամբ հալածանքների շարք սկսվեց՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քրեական: Երկար ժամանակ Սուքիասյանն ընդհատակում մնաց, զրկվեց պատգամավորական մանդատից: Հիմա նա վերականգնել է նախկին դիրքերը»,–գրում է թերթը: