կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-17 14:49
Իրավական

Դատարանը Խաչատուր Սուքիասյանին պարտավորեցրել է ապացուցել, որ Սերժ Սարգսյանը «100 մլն դոլար է կրվել կազինոներում»

Դատարանը Խաչատուր Սուքիասյանին պարտավորեցրել է ապացուցել, որ Սերժ Սարգսյանը «100 մլն դոլար է կրվել կազինոներում»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստը․ գրում է «Փաստինֆո»-ն։

Ըստ աղբյուրի՝ դատական նիստին քննարկվել է ապացուցման բեռի բաշխման հարցը։ Կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումը՝ ապացուցման բեռի բաշխման վերաբերյալ։ Արդյունքում դատարանը պարտավորեցրել է հայցվոր կողմին ապացուցել, որ «Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 մլն դոլարից ավել կազինոներում կրվել է՝ նույն Բադեն-Բադենում» արտահայտությունը՝ հայցվորի վերաբերյալ ներկայացված փաստացի տվյալ է, այսինքն՝ այն պարունակում է իր մեջ կոնկրետ, հստակ տեղեկություններ՝ որոշակի գործողությունների վերաբերյալ, վերացական չէ։ Գործի լուծման համար նշանակություն ունի նաև փաստը, որ տվյալ փաստացի տվյալն իրականում արատավորում է հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, ինչը ևս պետք է ապացուցի հայցվոր կողմը։ Բացի դրանից՝ հայցվոր կողմը պետք է ապացուցի նաև, որ հայցվորի վերաբերյալ փաստացի տվյալները ներկայցվել են հրապարակային ձևով։

 

Պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ նշված արտահայտությունը պայմանավորված է գերակա հանրային շահով, ինչպես նաև պետք է ապացուցի, որ ներկայացված փաստացի տվյալները համապատասպանում են իրականությանը։

 
 

Դատական նիստը հետաձգվել է մինչև մարտի 18-ը՝ ժամը 16։00-ն։