Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. Օրերս Հայաստանում գտնվող եւ ՀՀ իշխանությունննրին վարկային առատաձնռնությամբ երջանկացրած Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չաբրարարտին իր մամուլի ասուլիսում հանկարծ մտաբերեց, որ Հայաստանին խիստ անհրաժեշտ է ունենալ «բիզնես-օմբուդսմեն»: Հարց է առաջանում՝ մեր իրականության պայմաններում առանձնապես ում է պետք, այսպես կոչված, բիզնես-օմբուդսմենի պաշտոնի «ներդրումը» եւ կոնկրետ ո՞ւմ համար է այն ներդրվում:
Եթե հաշվի առնենք ՎԶԵԲ-ի եւ հայաստանյան «ՍԻԼ» կոնցեռնի միջեւ առկա բազմամյա ջերմ գործնական հարաբերությունները (անգամ մարտի 1-ի դեպքերից հետո հենց ՎԶԵԲ-ի անմիջական միջնորդությամբ «Հայէկոնոմբանկը» չենթարկվեց ճնշումների, այն դեպքում, երբ «ՍԻԼ» կոնցեռնի մնացած բոլոր բիզնեսները վտանգի տակ էին), կարելի է ենթադրել, որ այս ինստիտուտը հանձնվելու է իշխանության գիրկը վերադարձած Խաչատուր Սուքիասյանին: Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ հենց այդպես էլ լինելու է: Այս համատեքստում պատահական չեն նաեւ վերջին շրջանում Խաչատուր Սուքիասյանի ձոնած դիֆերամբները առ վարչապետ Հովիկ Արրահամյանը (չնայած ընդամենը մեկ-երկու տարի առաջ պարոն Սուքիասյանը նույն դիֆերամբները ձոնում էր նաեւ Հովիկ Արրահամյանի «ոխերիմ» կուսակից Տիգրան Սարգսյանին)»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: