կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-30 13:35
Տարածաշրջան

«Ես փոխհատուցում չեմ ուզում». Թուրքիայի հայ համայնքը քննադատում է Պետրոս Շիրինօղլուի հայտարարությունները

«Ես փոխհատուցում չեմ ուզում». Թուրքիայի հայ համայնքը քննադատում է Պետրոս Շիրինօղլուի հայտարարությունները

Կ.Պոլսի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի տնօրեն Պետրոս Շիրինօղլուի` Star Gazete թերթի հետ զրույցում 1915 թվականի իրադարձությունների մասին արած հայտարարությունները մեծ արձագանք է գտել Թուքրիայի հայ համայնքի շրջանում. տեղեկացնում է «Ակօս»-ը:

 

Շիրինօղլուն թերթի հետ զրույցում, նշելով, որ իր մեծ հայրը ևս դարձել է այդ իրադարձությունների զոհ, ասել է. «Խաղաղությունից մեծ հաղթանակ չի կարող լինել: Մարդկանց խաբելով՝ իրար կոտորել են տվել: Եթե արյուն ունեմ, «հալալ եմ անում», ու ոչ մի փոխհատուցում էլ չեմ ուզում: Ես միայն խաղաղություն եմ ուզում»:

  

Շիրինօղլուն նշել է նաև, որ ինքը «դեմ է 1915 թվականին տեղի ունեցածների մասին խոսակցություններն այսքան երկարացնելուն»:

 

«Պետք է այս հարցը վերջ գտնի: Ես չեմ ուզում, որ երկու պետություններն էլ վարկաբեկվեն: Նախագահ Էրդողանն ասաց, որ արխիվները բաց են: Այս հայտարարությունը շատ կարևոր էր: Ըստ իս՝ այս հարցը քննարկելով` պետք է արդյունքի հասցնել: Պատմաբանները թող ներառվեն այդ հարցում: Եթե Հայաստան-Թուրքիա սահմանը բացվի, ավելի շատ տնտեսական օգուտներ կլինեն: Խաղաղությունից ավելի մեծ հաղթանակ կարո՞ղ է լինել: Պետք է բացվեն երկու երկրների սահմաններն, ու խաղաղություն հաստատվի»,-ասել է Շիրինօղլուն:

 

Նա, թվարկելով  նաև Էրդողանի թույլտվությունները, որոնց արդյունքում, ըստ նրա, ազգային փոքրամասնություններին տրվել են իրենց կորուսյալ իրավունքները, ասել է. «Մտահոգություն հայտնեցի էրդողանին, թե «ի՞նչ է լինելու Թուրքիա մուտք գործած փախստական հայերի վիճակը», նա ասաց, որ այդ հարցն էլ կլուծի.:

 

 

Շիրինօղլուի այս հայտարարությունները խիստ դժգոհություն են բարձրացրել Թուրքիայի հայ համայնքի շրջանում:


Երգիչ Հայկո Բաղդատի կարծիքով՝ Հայկական հարցը միայն հայերին չի վերաբերում, և այդ հարցը չի կարող քննարկվել` մեկի անհատական դիրքից և անձնական հարաբերություններից ելնելով:

 

Հարութ Օզերի բնորոշմամբ՝ Շիրինօղլուի՝ «Մի երկարացրեք այս հարցը» արտահայտությունը Թուրքիայի հայ համայնքին խորապես վիրավորել է:

 

Մուրադ Մըհչըն նշել է, որ ներողություն են ակնկալում, իսկ Ժակլին Չելիքն ասել է, որ այդ լեզվով խոսելը ցույց է տալիս պետության հետ չափազանց մտերիմ լինելը: