|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հանրահայտ երգիչ, երգահան Շարլ Ազնավուրն աջակցել է Հայաստանի քաղաքացիների ընտրությանը: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել ТАСС-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ով էլ ընտրվել է իմ ժողովրդի կողմից, ես ընդունում եմ այդ ընտրությունը»,- ասել է Ազնավուրը:
Նա նշել է, որ ճիշտ չէ քննադատել երկիրը դրսից: «Ես չեմ սիրում մարդկանց, ովքեր, լքելով երկիրը, քննադատում են նրա քաղաքականությունը: Ինձ համար ամեն ինչ հրաշալի է»,- ասել է Ազնավուրը:
Ազնավուրը խոստովանել է, որ առհասարակ չի սիրում քննարկել քաղաքականությունը:
«Չնայած այն բանի, որ քաղաքական գործիչ ընկերներ ունեմ, ես երբեք չեմ խոսում քաղաքականությունից: Ես նրանց հետ խոսում եմ արվեստի մասին` երաժշտության, կինոյի և նկարչության: Մենք շատ թեմաներ ունենք»,-նշել է երգիչը: