կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-21 14:11
Հասարակություն

Բոլորի մասին նույնը չեմ կարող ասել, բայց ես նորմալ աշխատում եմ. Պետրոս Ղազարյան

Բոլորի մասին նույնը չեմ կարող ասել, բայց ես նորմալ աշխատում եմ. Պետրոս Ղազարյան

«Բոլորի մասին նույնը չեմ կարող ասել, բայց ես նորմալ աշխատում եմ»,- խոսելով «Կենտրոն» հեռուստաընկերության կադրերի վերանայման հավանականության մասին՝ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ, վարող Պետրոս Ղազարյանը:

 

Նա անդրադարձավ նաև այն դիտարկումներին, թե իր հաղորդման շրջանակներում վերջին շրջանում հին տեսագրություններ են ցուցադրվում: Մասնավորապես` նախորդ հանդիպման հյուրը պետք է լիներ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, մինչդեռ հին տեսագրություն է ցուցադրվել եթերում: «Ասեմ, որ երկուշաբթի հյուրընկալելու եմ ԱԳՆ նախարարի տեղակալին, իսկ արդեն երեքշաբթի՝ Ալիկ Արզումանյանին: Ասեք, թող հանգստանան»,- նշեց հեռուստամեկնաբանը:

 

Իսկ հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված «Կենտրոն» հեռուստաընկերության` վերջին օրերի «մեղմ» լրատվությունը, Պետրոս Ղազարյանը պատասխանեց. «Ես լրատվության մասով իրավասու չեմ որևէ բան ասելու»:

 

Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթն այսօր գրել է «Կենտրոն»-ի՝ հնարավոր վաճառքի մասին, եւ որ լրատվականի ղեկավար Իվետա Տոնայանն ազատվել է աշխատանքից: Նշենք, որ նա արդեն մի քանի օր է՝ չի պատասխանում հեռախոսազանգերին: