Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին լրագրողները հարց ուղղեցին օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նորընտիր տնօրեն Անդրանիկ Արզումանյանի աշխատանքի վերաբերյալ:
«Գիտեք՝ աշխատում է, բոլոր հարցերը կամաց-կամաց կարգավորվում են, սակայն, իհարկե, ժամանակ է պետք, որ վերջնական հասկանանք»,- ասաց նախարարը:
Դիտարկմանը, թե նրա ընտրությունները թափանցիկ չեն անցել, նախարարն արձագանքեց. «Գիտե՞ք ինչ, եկեք բոլորի ասածով մի խոսեք: Պետք է կոնկրետ ասվի` ո՞վ է ասել, ո՞ր մասում է խնդիրը, ի՞նչ է արել, որ կոմպետենտությունից դուրս է եղել»:
Հարցին` արդյո՞ք թատրոնի տնօրենի ընտրությունները արդար են անցել, նա պատասխանց. «Ներողություն, բոլորդ հետևել եք ընտրություններին, միայն ասելով չէ: Փաթեթները փակ փաթեթներ էին, ամեն ինչը օրենսդրության սահմաններում է արվել»:
Հասմիկ Պողոսյանը ևս հարց ուներ. «Ո՞ւմ հետաքրքրությունն է, ո՞ւմ շահն է, որ այսօր օպերայի թատրոնը չաշխատի: Մեր հասարակությանն ավելի ձեռնտո՞ւ է, որ ասեն՝ չեն աշխատում: Հենց խնդիրներն սկսեցին լուծվել, իսկ հենց ընտրություն եղավ, ասում եք՝ այսպես եղավ, այնպես եղավ»: Նախարարը պնդեց, որ ընտրությունները թափանցիկ են եղել: