|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյը անդրադարձել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հայտարարությանը: «Զեմանն իր հարցազրույցում մեր երկրի և հարգելի նախագահի դեմ օգտագործել է իրականությունից դուրս, ստերով և զրպարտանքներով լի հայտարարություն: Մենք չենք ընդունում այդ մեղադրանքները և խստորեն դատապարտում ենք: Մի երկրի նախագահի կողմից, որից պատասխանատվություն են սպասում, այսպիսի անհիմն մեղադրանքներ հայտնելը մնացածի համար պետք է դաս լինի»,- Աքսոյի խոսքերն է մեջբերում «Անադոլու» գործակալությունը:
Նշելով, որ Թուրքիան արդեն երկար ժամանակ պայքարում է ահաբեկչության դեմ և մեծ ներդրում ունի Եվրոպայի անվտանգության հարցում, նա հայտարարել է, որ «այս զրպարտանքները չեն համապատասխանում Չեխիայի հետ ունեցած ավանդական բարեկամական և դաշնակցային հարաբերություններին»: