|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հերթական անգամ հանգիստ չեն տալիս արքայադուստր Դիանային: Այս անգամ նրա մասին է խոսել արքայազն Չարլզի զարմուհին` լեդի Պամելա Հիքսը: Նա ասել է.
«Դիանան անսահման խարիզմա ուներ, նա գեղեցիկ էր, հասարակությանը հեշտ էր գրավում...եւ որեւէ զգացմունք չուներ իր ամուսնու հանդեպ եւ չէր սիրում վերջինիս ընտանիքին: Նա շատ դաժան էր Չարլզի հանդեպ, ով սիրո եւ հոգատարության կարիք ուներ: Դիանայի հետ ամուսնության ընթացքում Չարլզը գունատվել էր, միշտ տխուր էր, սակայն հիմա նա կրկին ծաղկում է: Թագուհին Դիանային շատ լավ էր վերաբերվում, անգամ իր սիրելի սպասուհուն էր հանձնարարել սովորեցնել եւ ծառայել հարսին, սակայն վերջինս ոչինչ չէր ուզում սովորել` պատճառաբանելով, թե ձանձրալի բաներ են: Դիանան նախընտրում էր գնալ համերգների եւ դիսկոներ, քան սովորել արքայական կանոնները»,- ասել է լեդի Հիքսը:
Entertainment news-ը հայտնում է, որ նման հայտարարության հեղինակը Կամիլան է, ով խնդրել է լեդի Հիքսին վատաբանել Դիանային: Իսկ պատճառը, ըստ կայքի, վերջերս էկրան բարձրացած «Դիանա» ֆիլմն է, որը պատմում է Դիանայի եւ Չարլզի ամուսնության մասին ամեն ինչ եւ ցույց տալիս, որ Կամիլան հենց սկզբից եղել է Չարլզի սիրուհին: