կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-25 16:20
Հասարակություն

Բոլոր բարեկամներին գնդակահարել են 7-ամյա աղջկա աչքի առաջ

Բոլոր բարեկամներին գնդակահարել են 7-ամյա աղջկա աչքի առաջ

Աղբյուրը՝ armeniangenocide100

 

Սառա Ղուկասյանի պատմությունը

Խավլագյուղ

Սառան 7 տարեկան է եղել, երբ նրանց գյուղը տեղահանվել է: Նրա հարևաններին ու բարեկամներին հենց աչքի առաջ են գնդակահարել: Աղջիկը մնացել է բոլորովին միայնակ: Նրան տանել են մի թուրք աղայի տուն, որի 45 հորթերին է արածեցրել:

 

Սառա եօթը տարեկան էր, երբ գիւղը (Խաւլագիւղ) կը տեղահանուի։ Իր պարագաները իր աչքերաւն առջեւ հրացանազարկ կ՚ըլլան։ Կը մնայ մինակ, եւ քարի մը վրայ նստած՝ կաւ լայ։ Մարխաթուն Քորոն զինք կը տանի թուրք Սարօ աղայի տունը, ուր ան սպասուհի էր։ Սառա կը սկսի Սարօ աղայի 45 հորթերը արածել։ Մարխաթուն տան գործերավ կը զբաղէր եւ իր երկու թոռներուն կը նայէր։ Անոր երկու հարսերը՝ Զմոյ եւ Մարիամ ցորենի արտերը կ՚աշխատէին։ Մարխաթուն իր բոլոր ստացուածքը տուած էր Սարօ աղային։

 

Մարխաթաւնի որդին եւ Սառայի երկու մօրաքրորդիները դաշտերուն մէջ փախստական կը պահուըտէին։ Սարօ աղայի տղան կը սպաննէ Մարխաթաւնի արդին՝ Կարապետը։ Մարխաթաւն երբ դիակը գտնելավ կ՚ողբայ անոր վրայ, Սարօ աղա ասիկա տեսնելավ՝ անմիջապէս ծառէն կը կախէ Մարխաթունը։


Սարօ աղա այս կիները ծեծելով կը տանի Մեզրէ՝ տարագրուելու համար։ Զմոյի տղան՝ ութը տարեկան Սարգիսը եւ Սառա կը փախչին Նուր Ալի կոչուած տեղը, ուր կը մնային Սառայի հարսը եւ քոյրը։ Սւելի ուշ, Սարգիս Տերսիմի ճամբով կը փախչի դէպի Ռաւսաստան։ Երբ աւետարանական հայոց ներում կու գայ, Սառա կը վերադառնայ գիւղ, ուր 120 հայեր կը գտնէ։ Ապա Հալէպի ճամբով Սմերիկա կ՚անցնի 1924-ին։

 

Վահէ Հայկ, «Խարբերդ Եւ Անոր Ոսկեղէն ԴաշտըՅուշամատեան Պատմական, Մշակութային Եւ Ազգագրական», Նիւ Եորք, 1959, 1500 էջՔանի մը գազանային էջերՏիկ. Սառա Ղուկասեան (նախկին Սառա Վարդանեան) կը պատմէ, գրի առաւ՝ Տոքթ. Յարութիւն Թումաճեան, էջ 1450 – 1451: